Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լավ լուր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից.

Գյումրիում շաբաթներ առաջ, ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 13-ամյա աղջիկը արդեն կարողանում է քայլել, առայժմ՝ բժիշկների օգնությամբ:

Նա շարունակում է մնալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների հոսկողության տակ ու ստանալ դեռ անհրաժեշտ բուժումը»: