Ամերիկացի և բրիտանացի գիտնականները bioRxiv էլեկտրոնային կենսաբժշկական պրեպրինտների գրադարանում հրապարակած հոդվածում բացատրել են COVID-19 հիվանդության ժամանակ ի հայտ եկող անսովոր ախտանիշը՝ հոտի ամբողջական կամ մասնակի կորսուտը:

Մասնագետների կարծիքով՝ այս եղանակով քթի խոռոչի որոշ բջիջներ SARS-CoV-2 կորոնավիրուսից թաքցնում են այն սպիտակուցները, որոնք անհրաժեշտ են այդ մակաբույծին բջիջ ներթափանցելու համար: Գիտնականները նշում են, որ հենց նման բջիջների ախտահարումն է հանգեցնում COVID-19-ի ի հայտ գալուն: