Իմ սուբյեկտիվ կարծիքով պետք է՝

1️⃣իրականացվի բոլոր քաղաքացիների թեստավորում,

2️⃣առանձնացվեն բոլոր վարակվածներն առանձին հսկվող բնակավայրերում կամ բժշկական ճամբարներում:

Թեստավորման հարցի արժեքը կարծում եմ կկազմի 75-100 մլն ԱՄՆ դոլար, իսկ հիվանդների պահպանումը, կենցաղի, սննդի հոգումը և բուժումը միգուցե նույնքան: Արդյունքում 200-250 մլն ԱՄՆ դոլար(սա դեռ պետք է պրոֆեսիոնալ գնահատական ունենա) ծախսի դիմաց՝ 1️⃣աշխատող տնտեսություն,

2️⃣բոլոր առողջներն իրենց գեներացրած եկամտով (ժամանակավորապես հարկերի բարձրացում) հոգ են տանում, որ վարակված քաղաքացիներն առողջանան: Սա տեսական է, և շատ մեծ կարգապահություն ու ջանք է պետք իրականացնելու համար, սակայն անհնար չէ: Կարծում եմ տարբեր նպաստներով, և տնտեսության չաշխատելով կորուստները պակաս չեն լինի: Իսկ ողջ աշխարհում շուտով առաջարկի ճգնաժամ կլինի, բազմաթիվ ազատ շուկաներ, թանկարժեք պահանջարկի ավելացում ի հաշիվ ստեղծված իրավիճակում պետությունների կողմից նպաստների և տնտեսական խթանների քաղաքականությունը։

Սա մեծ հորիզոններ կբացի աշխատող տնտեսություն ունեցող երկրի համար։ Սակայն նորից ասեմ սա իմ կարծիքն է:

Այս մասին ֆեյսբուք սոցցանցի իր էջում գրում է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը: