ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարտի 30-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 50 նոր դեպք: Նշենք, որ նրանցից 23-ը գտնվել է կարանտինում, 24-ը հաստատված դեպքի կոնտակտավոր է: 3 դեպքի շփման շրջանակը պարզվում է»: Հատատված դեպքերի թիվն այս պահի դրությամբ 532 է:

Հիշեցնենք՝ երեկ կորոնավիրուսի վարակման 58 նոր դեպք էր գրանցվել:

Հիշեցնենք նաև՝ նախօրեին Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ ծանր վիճակում գտնվող երկու պացիենտի մոտ դիտվում է դրական դինամիկա։

49 և 60 տարեկան պացիենտները վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են բուժական բաժանմունք, որտեղ կշարունակվի նրանց հետագա բժշկական օգնության կազմակերպումը։