Աննա Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

Լավ լուր…
Ուզում եմ կիսվել բոլոր իմ սիրելի մարդկանց հետ, ովքեր օրեր առաջ հրապարակումս կարդալուց հետո արագ կապնվեցին ինձ հետ ու շատ անհանգստացած հարցնում էին, թե ինչ է պատահել, կամ ամենակարոևորը` ինչպես եմ: 14 օր մնալով ինքնամեկուսացման մեջ, այսօր վերջնական հաստատվեց, որ չարաբաստիկ վարակը չկարողացավ իր անփառունակ թագը դնել իմ և մայրիկիս գլխին, քանի որ Աստված այս ամբողջ ընթացքում մեզ հետ էր, և մենք Աստծո հետ` մեր աղոթքներով:

Մեր թեստերի պատասխանը բացասական է!!!
Փառք Աստծուն!!!

Գնում ենք տուն...

Եվ հիմա սիրով ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր իմ Հարազատներին, Բարեկամներին, իմ լավ Ընկերներին, ովքեր այս ամբողջ ընթացքում անհանգստանում էին մեզ համար, սրտացավորեն հետաքրքրվում էին մեր որպիսությունով, հույս էին տալիս և հավատքով լցված` մեր հետ միասին աղոթում էին առ Աստված, որ մենք չլինենք վարակակիր:
Փառք Աստծուն բոլոր այն մարդկանց համար, ովքեր այս օրերի ընթացքում իրենց հոգատարությամբ սիրով ծառայեցին մեզ` ամեն անհրաժեշտ բաներով ապահովելով:

Բժիշկներին և բուքույրներին, Ծախկաձորի Սպորտկոմպլեքսի տնօրինությանը և ամբողջ անձնակազմին, ինչպես նաև համեղ ուտելիքներով մեզ ապահովող բոլոր սննդի կետերին, և բոլոր Բարերարներին շատ շնորհակալություն

Սիրում եմ մեր Աստծուն և բոլորիդ:
Աստված օրհնի և պահպանի ամենքիդ!!!