Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ևս քիչ առաջ քվեարկեց։

Լրագրողների հետ զրույցում նա մանրամասնեց, թե ինչու չհետաձգվեցին ընտրությունները:

«Բացառվում է, որ մենք դիմենք այնպիսի որոշումների և գործողությունների, որի հետևանքով վտանգվի Արցախի Հանրապետության քաղաքացիների առողջությունն ու անվտանգությունը։ Քննարկումների արդյունքում եկել ենք այն եզրակացության, որ ունենք բոլոր նախադրյալները` Սահմանադրության պահանջների համապատասխան այս ընտրությունները կազմակերպելու և անցկացնելու համար։ Այս պահի դրությամբ Արցախում չի գրանցվել կորոնավիրուսի վարակման դեպք։ Մենք մշտադիտարկում ենք անցկացնում։ Այդ որոշումը եղել է գիտակցված և հիմնավորված»,- ասաց Բակո Սահակյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: