Չինացի գիտնականները հեպատիտ C-ի եւ ՄԻԱՎ-ի դեմ դեղամիջոցները թեստավորել են կորոնավիրուսով վարակված պացիենտների վրա: Խոսքը դանոպրեվիրի մասին է, որն օգտագործվում է հեպատիտ C-ի բուժման ժամանակ: Այդ դեղամիջոցը (նշանակում են նաեւ ՄԻԱՎ-ով պացիենտներին) նշանակել են կորոնավիրուսի չափավոր ձեւ ունեցող 11 պացիենտի:

The Daily Mail-ի հաղորդմամբ՝ հետազոտողները սահմանել են, որ այդ դեղամիջոցների համադրությունն անվտանգ է, կողմնակի էֆեկտներ չունի: Պացիենտները դրանք ստացել են 4-12 օրվա ընթացքում, եւ արդյունքում բոլորը ապաքինվել են: Կորոնավիրուսի ամենաարագ բացասական թեստը ստացվել է բուժումից 1 օր անց, վերջինը՝ 8 օր անց:

Պացիենտներին դուրս են գրել հիվանդանոցից այն բանից հետո, երբ նրանց ջերմությունը, շնչառությունը կարգավորվել է:

Հայտնի է, որ ռիտոնավիրը թեստավորվում է որպես կորոնավիրուսի դեմ դեղամիջոց օրինակ Օքսֆորդի համալսարանում: Ինչպես նաեւ ուշադրություն է գրավել հակամալարիական դեղամիջոցը՝ քլորոքինը, որը նաեւ կիրառվում է ռեվմատոիդ արթրիտի եւ գայլախտի բուժման համար: