Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիան, COVID-19-ի համավարակի հետ կապված, ԵՏՄ-ից մի շարք մթերքների, այդ թվում՝ հնդկաձավարի, տարեկանի, բրնձի, արեւածաղկի սերմերի արտահանումը մինչեւ հունիսի 30-ը արգելելու որոշում է ընդունել, ասվում է հանձնաժողովի հաղորդագրության մեջ։

ԵՏՀ կոլեգիայի մարտի 31-ի նիստի արդյունքներով՝ որոշվել է Եվրոպական տնտեսական միության երկրներից առանձին տեսակի մթերային ապրանքների արտահանման ժամանակավոր արգելքի հաստատմանն ուղղված միջոցառումների «երկրորդ փաթեթի» ընդունման հարցը։ Այդ թվում են՝ սոխը, սխտորը, շաղգամը, տարեկանը, բրինձը, հնդկաձավարը, ձավարը, ալյուրը եւ այլն։ Դրանց արտահանումը արգելվում է մինչեւ հունիսի 30-ը։

Նշվում է, որ որորշումն ուժի մեջ կմտնի ԵՏՀ կայքում դրա հրապարակումից 10 օր անց։

Արգելքի ընդունումը թույլ կտա սանիտարահամաճարակային իրավիճակի սրման ժամանակ բնակչությանն ապահովել անհրաժեշտ քանակի այդպիսի ապրանքներով։