Իտալիայի առողջապահության նախարարությունը պարզել է, որ երկրում կորոնավիրուսից բարձր մահացությունը կապված է գրիպի սեզոնի թեթև ընթացքի հետ՝ տաք ձմռան պատճառով: Այս մասին հաղորդում է Իտալիայի համաճարակաբանների ասոցիացիայի ամսագիրը:


Կազմակերպության տվյալներով, այս սեզոնում գրիպից ավելի քիչ տարեց մարդիկ են մահացել, քան սովորաբար:

Երկրի հյուսիսում տարբերությունը կազմում է 6%, իսկ հարավում և կենտրոնում՝ 3%:

Այսպիսով, 65-ն անց անձինք, որոնք հաղթահարել են սեզոնային գրիպը, կորոնավիրուսի համաճարակի ժամանակ հայտնվել են բարձր ռիսկային գոտում:

Վերջին տվյալների համաձայն, Իտալիայում գրանցվել է COVID-19-ի վարակի 110.574 դեպք, մահացել է 13.155 մարդ: