Ընտանի կատուն Հոնկոնգում վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է RT-ն:

Քաղաքի գյուղատնտեսության և ձկնաբուծության վարչությունից հայտնում են, որ ընտանի կենդանին հիվանդության ոչ մի ախտանիշ չի ունեցել, և կորոնավիրուսով նա վարակվել է տիրոջից: Ներկա պահին կենդանին մեկուսացված է:
Ավելի վաղ ընտանի կատվի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել Բելգիայում: Այս դեպքում կենդանին ունեցել է հիվանդության որոշ ախտանիշեր։