Այս ժամի դրությամբ Ադրբեջանում է կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է եւս 41-ով: Ըստ haqqin.az-ի` այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է երկրի կառավարության մամուլի ծառայության ղեկավար Իբրահիմ Մամեդովը:

Նրա խոսքով` վարակվածներից 8-ի վիճակը ծանր է, 11-ի վիճակը` միջին ծանրության, մնացածի վիճակը կայուն է: 369 մարդ շարունակում է բուժում ստանալ հատուկ ռեժիմի հիվանդանոցներում: