ԱՄՆ Փիթսբուրգի համալսարանի գիտնականները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին նախակլինիկական փորձարկումներն են անցկացրել, որոնց արդյունքները հրապարակվել են EBioMedicine գիտական ամսագրում։

Մասնագետները պատվաստանյութը ստուգել են լաբորատոր մկների վրա։ Թեստը հաջող է անցել․ կրծողների օրգանիզմները սկսել են մեծ քանակությամբ հակամարմիններ արտադրել SARA-CoV-2-ի նկատմամբ։

Գիտնականները դեռևս չեն վարակել մկներին կորոնավիրուսով, սակայն մոտ ժամանակներս նախատեսվում է գիտափորձ անցկացնել։ Նման պատվաստանյութի հետ ամերիկացի գիտնականների նախորդ փորձը ցույց է տալիս, որ դեղամիջոցը պետք է պաշտպանի կրծողներին նոր վարակից մեկ տարվա ընթացքում։