Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Հայաստանին սպառնում են երեք կարգի ժահր/վիրուս/.
ա/ Թագաժահրը կամ կորոնավիրուսը (ամենաթեթևը).
բ/ Կոռուպցիոն վիրուսն ու խոշոր ու մանր եղջերավոր կոռուպցիոն վիրուսակիրները.
գ/ Հայոց լեզվի, հայ մշակույթի և Հայաստանի քաղաքական պատմության խեղաթյուրումներն ու աղճատումները. տեսեք ինքներդ` Արարատյան դաշտի սրտում, Արտաշատ քաղաքում, «ԱրտՖուդ» կոչվող ընկերությունն արտադրում է «Իմամ Բայալդի» անունով պահածո (կներեք. պարտավոր էի գրել արտադրումաս):
Հիմա հարց է առաջանում. հայ ժողովուրդն ու նրա «վերնախավ» կոչված խավը Արարչագործության Հայրենիքում ի՞նչ Է արարում և ի՞նչ ապագա է կառուցում»: