Հայաստանում ապրիլի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 73 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 736 է․ այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

Ապրիլի 3-ի դրությամբ կորոնավիրուսից բուժվածների թիվը 43 է, փաստացի բուժվողներինը՝ 686, բացասական թեստերը՝ 3258, մահվան ելքերը՝ 7:

Հիշեցնենք՝ երեկ հաստատվել էր կորոնավիրուսային հիվանդության 92 նոր դեպք․ հաստատված դեպքերի թիվը հասել էր 663-ի։