Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է՝ հասնելով 155-ի, հաղորդվում է կառավարության stopcov.ge կայքում:


Ապրիլի 3-ի առավոտյան գրանցվել է վարակի 148 դեպք, ապաքինվել են 27-ը:

Կարանտինում է գտնվում 5526 մարդ, ստացիոնարում բժիշկների հսկողության տակ է 344 հիվանդ:

Վրաստանում կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված արտակարգ դրություն է հայտարարվել և կարանտին է սահմանվել երկրի ամբողջ տարածքում: Մարտի 31-ից գործում է պարետային ժամ՝ 21:00-ից 06:00:

Ամբողջովին դադարեցված է հասարակական տրանսպորտի, ներառյալ մետրոյի աշխատանքը: Բոլոր քաղաքների մուտքերի և ելքերի մոտ բլոկպոստեր են տեղակայվել՝ քաղաքացիների տեղաշարժը վերահսկելու համար:

Մասնագետներմ առաջիկայում վարակի դեպքերի աճ են կանխատեսում: