COVID-19 կորոնավիրուսի համաճարակը փոփոխություններ է մտցնում մոլորակի շատ բնակիչների կյանքում՝ ուզեն դա նրանք, թե ոչ: Եվ այդ ոչ բոլոր փոփոխություններն են բացասական բնույթ կրում: Ահա այն երևույթները, որոնք, ամենայն հավանականությամբ, այլևս նույնը չեն լինի համաճարակի ավարտից հետո:

Տնից հեռակա աշխատանք


Կորոնավիրուսի տարածումից առաջ ամերիացի աշխատողների միայն 7%-ը հնարավորություն ուներ տնից աշխատելու: Դա չի նշանակում, որ 7%-ը տնից էր աշխատում, այլ պարզապես 93% ամերիկացիներն ասում էին, որ հեռակա աշխատանքը հարմարավետ չեն համարում:

Այսօր, երբ աշխարհի տարբեր երկրներում կարանտինային ռեժիմ է սահմանված, տնից աշխատանքը անրաժեշտություն է դարձել շատերի համար: Դեռևս չկա ճշգրիտ վիճակագրություն այն մասին, թե քանի մարդ է սկսել տնից աշխատել, սակայն Cisco ընկերությունը հայտնել է, որ Չինաստանում իր վիդեո կոնֆերանսների համար նախատեսված ծրագիրը 22 անգամ ավելի մեծ տրաֆիկ է գրանցում, քան մինչ համաճարակի սկիզբը:

Շատ հավանական է, որ շատ մարդիկ շարունակեն տնից աշխատել անգամ համաճարակի ավարտից հետո: Միջինում աշխատավայր հասնելու համար անհրաժեշտ է լինում 20 րոպե, ինչը, ըստ մասնագետների, այնքան բացասական է ազդում մարդու ՕԳԳ-ի վրա, որքան աշխատավարձի 19%-ով կրճատումը:

Հեռավար բժշկության զարգացում


Երկար տարիներ շարունակ հեռավար բժշկությունը ինտերնետ տիրույթից հեռու է եղել, քանի որ նախևառաջ դրա համար ֆինանսական միջոցներ պետք կգար հատկացնել, երկրորդ՝ մարդիկ չէին վստահում օնլայն խորհրդավություններին: Սակայն ինքնամեկուսացման պահանջը աշխարհի տարբեր երկրներում ինքնաբերաբար հանգեցրել է այս երևույթի զարգացմանը: Որոշ ժամանակ անց օնլայն բժշկի մասնագիտությունը կարող է դառնալ ամենապահանջվածներից մեկն աշխարհում:

Մնալով տանը և տեսազանգելով բժշկին՝ հիվանդները միաժամանակ չեն հաղորդակցվում հավանական հիվանդ այլ անձանց հետ:

Օնլայն ուսուցման տարածում


Կորոնավիրուսի տարածման պայմաններում տանն են մնում ոչ միայն մեծահասակաները, այլև, բնականաբար, դպրոցականներն ու ուսանողները: Սակայն ուսումնական գործընթացը երկարատև դադար չի կարող ունենալ, հետևաբար համաճարակի պատճառով մի շարք ինտերնետ-ծառայություններ անվճար են դարձել հենց այս խմբերի համար: Ուսումնական գրեթե բոլոր հաստատություններն անցել են հեռավար ուսուցման մեթոդի կիրառմանը:

Քիչ հավանական է, որ մոտ ապագայում օնլայն կրթության մեթոդը մեծ տարածում կգտնի աշխարհում: Հետադարձ կապը ուսուցիչների կողմից շարունակում է մեծ մասամբ բացասական մնալ: Հիմնական խնդիրն այն է, որ օնլայն-կրթությունը հասանելի չէ բոլորին, քանի որ ոչ բոլորը հնարավորություն ունեն համակարգիչ գնելու կամ ինտերնետ-կապ ձեռք բերելու: