Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանին լրջագույն վնաս է հասցվել:

Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը պարտավոր է հրաժարական տալ, որից հետո Հայաստանը եթե իրավական երկիր լիներ՝ պետք է պարտականությունների թերի և վնասակար կատարման համար քրեական գործ հարուցեր արդեն նախկին պետի դեմ:

Առաջինը հնարավոր է, երկրորդը՝ խիստ կասկածելի:

Չնայած դրան՝ հրաժարական անպայման և անմիջապես պետք է լինի: Հրաժարականն այլընտրանք չունի»: