Ինգա Վասիլյան
Մենք բոլորին կոչ ենք անում որ չնայեն , Պարետը նստել Ջոնիի լայվնա նայում, ՀՀ պարետ լավ կլինե՞ր մենք էլ քո կոչերին չհետևեինք։

 Aro Sardaryan

Մեր պարետը 24 ժամ պայքարում է կորոնավիրուսի դեմ։
Կամ մոռացել է ֆեյք էջից մտնի։
Կամ՝ գտեք 7636-րդ դիտողին։

Էլի Հայ (Գուրգեն Բարսեղյան)
Ավինյանն էլ փուռը գնաց) Ջոնի Բրջոննի ա նայում:

Irina Danielyan
Փաստորեն՝ ՀՀ Պարետը ստուգում էր անցկացնում, հանձնարարականը ոնց են կատարում։
Ժողովրդին սրանով մի զբաղացրեք, ավելի ուսուցողական բան մտածեք, եթե իհարկե գիտեք թե ինչ եմ ասում։
Գևորգ Գյուլումյան
Մեր երկրում տիրող իրավիճակը` մեկ պատկերում. Նոր Հայաստանի պարետը Ջոնի Բրջոնի է ունկնդրում:
Իդեպ, Ավինյանն այսօր ՀՀ ամենազբաղված պաշտոնյաներից է:

Taron Parsamyan
Ցանցում պտտվում է, որ Ավինյանին «բռնացրել» են Ջոնիի լայվը նայելուց։ Հումորը մի կողմ որ դնենք, պարզ է, որ մի պահ մտնելուց էլ կարա ֆիքսվի։

Ես անկեղծ տեղյակ չեմ՝ Ավինյանը լավ գործ անող է, թե ոչ։ Փաշինյանին, օրինակ հատ-հատ հետևել եմ վերջին տարիներին, խորացել եմ՝ ինչ է ասում ու ինչ է անում։

Ակնհայտ սուտասան է, մարդկանց ուղիղ ֆռռացնում է, իրականացնում է այնպիսի որոշումներ, որոնք իրեն լայք են բերում, բայց երկարաժամկետում վնասում են պետությանը։

Վերջին օրերին ուզած-չուզած բոլորս ֆիքսվել ենք Ավինյանի վրա։ Ինչպես վերևում նշեցի, չեմ կարող պարետի մասին կարծիք ասել, պարզապես բավարար չեմ խորացել, բայց զուտ վիզուալ էլ շատ ավելի ադեկվատ տպավորություն է թողնում, առնվազն հանրության հետ շփվելու մակարդակում հասկանում ես, որ բոլորի փոխվարչապետն է խոսում, ոչ թե մի մասից նեղացած, մյուս մասից աբիժնիկ, մի մասին էլ ստող։

Լավին պետք է լավ ասել. էս լարվածության պայմաններում, Նիկոլի պես անկայուն ղեկավարի ներքո Ավինյանը բարդ փորձություն է անցնում։

Ժամանակը ցույց կտա՝ ով ինչպիսի արդյունավետությամբ է աշխատել, բայց վիզուալ մակարդակում Ավինյանը հաստատ ավելի կազմակերպված, նորմալ ղեկավարի պես է իրեն պահում։