Ապրիլի 7-ին կլինի 2020-ի ամենամեծ և պայծառ գերլուսինը։ Այդ մասին գրում է Daily Mail-ը։

Այդ դիտարժան բնական երևույթը տեղի է ունենում, երբ լիալուսինը համընկնում է Լուսնի՝ Երկրին ամենամոտ հեռավորության վրա գտնվելու ժամանակի հետ:

Ըստ հաշվարկների՝ գերլուսնի դեպքում Երկրի բնական արբանյակը 7-14%-ով ավելի մեծ է և 30%-ով ավելի պայծառ է երևում, քան սովորական լիալուսնի ժամանակ։