Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանում ուրախ են Հայաստանի իշխանությունների քայլերից

Ալիևյան մամուլը ևս ակտիվ մեկնաբանում է Հայաստանի իշխանությունների՝ 9 տարի առաջ Ռուսաստանի Ամուրի շրջանում տեղի տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող Միսակ Լազարյանին ՌԴ-ին հանձնելու որոշումը... Հիշեցնեմ, որ ռեստորանատեր Միսակ Լազարյանն ազգային հողի վրա ադրբեջանցիների կողմից հրահրված ծեծկռտուքի ժամանակ դիմել է ինքնապաշտպանության, որի հետևանքով ադրբեջանցիներից մեկը մահացել էր... Վերջին 9 տարիներին Միսակ Լազարյանն ապրում էր Հայաստանում, սակայն իշխանափոխությունից հետո Փաշինյանի կառավարությունը որոշել է Լազարյանին հանձնել ՌԴ իրավապահներին... Զարմանալի է... Ո՛ւմ, ինչ է փորձում ապացուցել Փաշինյանը... ՌԴ-ին հանձնում է ազգությամբ հայ ՌԴ քաղաքացուն, ում մեղադրում են ադրբեջանցու սպանության մեջ, այն դեպքում, երբ պաշտոնական Բաքուն աշխարհի տարբեր երկրներում ապրող ադրբեջանցիներին բացահայտ խրախուսում է ծեծել և սպանել հայերին, որի դիմաց նրանք իրենց «հայրենիքում» հերոսացվում և խրախուսվում են... Իսկ ի՞նչ ենք անում մենք...
Հ. Գ. Հուսանք՝ Հայաստանի իշխանությունները կսթափվեն և իրենց քայլով հերթական հրճվանքը չեն պատճառի հայատյաց Իլհամ բաբային և նրա խուժանին...»: