Երկուշաբթի (Երևանի ժամանակով 02:58-ին) Չինաստանի հյուսիս-արևմուտքում` Սինցզյան-Ույգուրի ինքնավար շրջանի Ուռումչի քաղաքից 143 կիլոմետր արևելք ընկած հատվածում, գրանցվել է 6,2 մագնիտուդով ստորգետնյա ցնցում, գրում է Интерфакс-ը։ Հաշվի առնելով ցնցումների ինտենսիվությունը՝ երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում գնահատվել է «ավերիչ»: