Կորանավիրուսի պատճառով ՀՀ տնտեսությունն ու համաշխարհային տնտեսությունը վնասներ են կրում, ի՞նչ քայլեր է նախաձեռնում իրականացնել կառավարությունն արտակարգ դրությունից հետո․ քաղաքացու հարցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Կորոնավիրուսից առաջ էլ կառավարության ռազմավարական պատկերացումն այն էր, որ ՀՀ-ն պետք է լինի հնարավորինս այնտեղ որտեղ հնարավոր և պետք է լինի պատրաստի արտադրանքի երկիր և ոչ թե հումք արտադրողի, ինչը ցանակացած երկրի կարևոր գրավականն է»։

Ն․ Փաշինյանը նշեց, որ մեր երկում կան մի քանի նախագծեր․ «Մենք նպատակադրված ենք, որ մեր երկրում նաև մետալուրգիա լինի և ընդհանրապես մշակող արդյունաբերությունը զարգանա և ես կարող եմ ասել, որ ներկայիս տվյալներով շատ կարևոր ցուցանիշներ արձանագրեցինք, երբ որ մշակող արդյունաբերությունը դարձավ մեր երկրի տնտեսության առաջատար ճյուղ։

Ձեր նշած մտահոգությունը կառավարության կողմից որդեգրված քաղաքականություն է»,- ասաց նա։

Ճգնաժամը հաղթահարելու խնդրի հետ կապված վարչապետն ասաց, որ կարճաժամկետ առումով դա հնարավորինս մեծ ծավալներով կապիտալ ներդրումներ իրականացնելն է լինելու, իսկ երկարժամկետ առումով պետք է լինի մարդկային ռեսուրսի զարգացումը, տեխնոլոգիայի և գիտելիքի զարգացումը։