ՀԾԿՀ-ն այս վճարումների մասով իրավիճակը հայտարարել է ֆորսմաժոր, ինչը նշանակում է, որ չվճարումների հետ կապված անջատումներ չեն լինի: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ , անդրադառնալով մարտ-ապրիլ ամիսների կումունալ վճարումներին։

Խոսելով հետագա վճարումներին՝ նշեց, որ սոցիալական աջակցության միջոցառումներ են իրականացնում․ «Կհետևենք այդ միջոցառումների իրականացման էֆեկտիվությանը և ըստ անհրաժեշտության այդ որոշումների մեջ կկատարենք կարգավորումներ, որ հնարավորինս էֆեկտիվ լինի, և մեր քաղաքացիներն անսպասելի առաջացած սոցիալական դժվարությունները կարողանան առավելագույն էֆեկտիվությամբ հաղթահարեն»։