«Ժամանակ» թերթը գրում է. «Անկախ Մասիս Մայիլյանի Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլը բոյկոտելու և դրան չմասնակցելու որոշումից, նրա անուն-ազգանունը լինելու է ընտրական քվեաթերթիկում:


Արցախի Հանրապետության Սահմանադրությունը չի նախատեսում երկրորդ փուլ անցած նախագահի թեկնածուի ինքնաբացարկի հնարավորություն: Հնարավոր է՝ այս իրավիճակը պատճառ դառնա հետագայում սահմանադրական փոփոխություն կատարելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: