Ղրղզստանի Կարակոլ քաղաքում 4 հարկանի բազմաբնակարան շենքի մուտքի դռները եռակցվել են` կորոնավիրուսի համավարակով հիվանդ անձանց մեկուսացնելու համար: Այս մասին հայտնել է Իսիկ Կուլի շրջանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:

Վերջերս կորոնավիրուսով կասկածվող անձը վերադարձել է Հնդկաստանից, որտեղ նա, հավանաբար հիվանդացել է կորոնավիրուսով:

Նաև ոստիկանությունը հերթապահում է բազմաբնակարան շենքի բակում: Դռները բացվում են միայն, երբ դեղեր և սնունդ է փոխանցվում։