Առավոտյան խանութ եմ գնում, տեսնեմ մեր տարածքում քաղաքապետարանի կանաչապատման աշխատակիցները գործ են անում, խոտերի միջի դիմակները հավաքում, մաքրում, հողը դզում առանց ինչ որ հատուկ հանդերձանքի: Ու բոլորը մոտ 60-65 տարեկան կանայք ու տղամարդիկ: Մոտեցել ասում եմ՝ բա դուք չպետքա տանը նստեիք, բա էս արտակարգ դրություն, կարանտին ձեզ չի՞ վերաբերվում: Ասում ա՝ այ աղջիկ ջան, գիտես մենք ուզում ենք դուրս գանք, մարտի 18-ից տանն ենք, էնա որ հիմա ստիպված ենք հելել գործի: Ամեն օր գործի տեղից զանգում ասում են՝ էսօր կգա՞ս, վաղը կգա՞ս, ես էլ մտածում եմ մեծահասակ եմ, երկու անգամ ասեմ չէ, մի օր էլ կգնամ, կիմանամ հանել են գործից: Էս տարիքիս էլ որտեղ ինձ գործի կընդունեն:
Բարի օր ու առողջություն մաղթեցի, գնացի: Հիմա մտածում եմ, հարգելի Երևանի քաղաքապետարան, էտքան խիստ անհրաժեշտություն ա՞ էս խոսցելի խմբի մարդկանց ամեն օր զանգել, կանչել գործի՞, թե էտ վիրուսից մենակ ձեր քաղաքապետնա վախենում, որ ամեն տեղ դիմակներով ա ման գալիս: Թե ինքը վերի արտի ցորեն ա, իսկ 65 տարեկան կանաչապատման աշխատակիցները՝ հասարակ մահկանացուներ:
Խելքի եկեք ու էտ մարդկանց թողեք հանգիստ նստեն տանը: Որ իրանցից մեկին մի բան եղավ, դուք եք խայտառակ լինելու:
հ․գ․ Նկարը համացանցից ա, ամոթ էր ասեի կանգնեք նկարեմ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=506327200272083&set=a.115164486055025&type=3&theater