Արտաշատի բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք. պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Արտաշատի բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 93-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված աջակողմյան թոքաբորբ։

Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շագանակագեղձի քաղցկեղ, զարկերակային հիպերտոնիա»։