Մոտ մեկ ժամ առաջ Էջմիածնի մարզադաշտի տարածքում տղամարդու դի է հայտնաբերվել: Դեպքի վայրում է օպերատիվ խումբը:

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ Ոստիկանության լրատվական վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ ժամը 16:00-ի սահմաններում Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Էջմիածնի մարզադաշտի մոտ՝ կրպակում, ընկած մի մարդ կա, որը չի արձագանքում. «Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ, որն այս պահին այնտեղ է, տեղում է նաեւ դատաբժիշկը, որը հետազոտում է տղամարդուն»:

Մահացածի ինքնությունը դեռեւս հայտնի չէ: