Վերջին մեկ օրում Իտալիայում ռեկորդային թվով պացիենտ է բուժվել կորոնավիրուսից՝ ավելի քան 2000: Ինչպես հայտնում է Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ղեկավար Անջելո Բոլերին, այժմ երկրում վարակված է 95262 մարդ: Վերջին մեկ օրում կորոնավիրուս հաստատվել է 1195 մարդու մոտ:
Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 552 մարդ, ընդհանուր առմամբ՝ Իտալիայում զոհերի թիվը հասել է 17679-ի:
Վերջին 10 օրում Իտալիայում առողջացածների թիվն ավելացել է 50%-ով: