COVID-19 կորոնավիրուսը Եվրոպայում դեռ չի հասել իր գագաթնակետին: Այս մասին ասվում է Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման հարցերով եվրոպական կենտրոնի (ECDC) զեկույցում, հաղորդում է Reuters-ը:

Զեկույցում նշվում է, որ կորոնավիրուսից մահացության մակարդակը բարձր է Բելգիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Մալթայում, Իսպանիայում, Շվեյցարիայում եւ Մեծ Բրիտանիայում հիմնականում 65 տարեկանից բարձր մարդկանց մոտ:

«Չնայած նրան, որ Իտալիայում եւ Ավստրիայում դրական դինամիկա է նկատվում, այժմ նախանշաններ չկան այն մասին, որ գագաթնակետը շուտով կհասնի»,- ասվում է զեկույցում: