«Իմ քայլը» հիմնադրամը 100.000.000 ՀՀ դրամ է հատկացրել COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում կենսական նշանակության բժշկական պարագաների ձեռքբերմանը: Այս մասին տեղեկացնում է հիմնադրամի ֆեյսբուքյան էջը։

«Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Հիմնադրամի բարեկամ և ամենախոշոր նվիրատու Քրիստին Սիմոնին այս որոշմանը լիովին սատարելու համար, ինչպես նաև՝ Հիմնադրամի բոլոր նվիրատուներին և գործընկերներին՝ համատեղ աշխատանքի համար»,– ասվում է հայտարարության մեջ: