Ապրիլի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնոավիրուսային հիվանդության 28 նոր դեպք: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը այս պահին կազմում է` 921: Առողջացել է ևս 24 քաղաքացի:

Ապրիլի 9-ի դրությամբ գրանցվել է նաև մահվան նոր դեպք: 80-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ծանր աստիճանի թոքաբորբ՝ բարդացած թոքերի ռեսպիրատոր դիստրես համախտանիշով։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային հիպերտենզիա, կախեքսիա, ծերունական սկլերոզ։