Ճապոնական երկնաքերի վրա ժամացույցը հաստատել է Ալբերտ Էյնշտեյնի այն հիպոթեզը, որ ձգողականությունն ազդում է ժամանակի ընթացքի վրա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Տոկիոյի համալսարանի պրոֆեսոր Հիդէտոսի Կատորիի ղեկավարությամբ ֆիզիկոսների խումբն օգտագործել է օպտիկական ատոմային ժամացույցներ, որոնք օգտագործվում են քվանտային մասնիկների տատանումների կալիբրումը: Որպեսզի նման ժամացույցները կանգնեն գոնե մեկ վայրկյանով, պետք է անցնի առնվազն 30 մլրդ տարի:

Գիտնականները դրանք տեղադրել են Ճապոնիայի ամենաբարձ Tokyo Sky Tree երկնաքարի վրա՝ հողի մակերեսից 450 մ բարձրության վրա: Դրանք տեղադրվել են ստորին եւ վերին հատվածներում:

Փորձը ցույց է տվել, որ ժամերն ավելի արագ են անցել վերին հատվածում, քան առաջին հարկում: Մեկ օրում «ստորին ժամերը» հետ են մնացել մոտ 4,3 նանովայրկյանով (նանովայրկյանը վայրկյանի մեկ միլիարդավոր մասն է): Գիտնակնների խոսքով՝ ա

Հետազոտողների հաշվարկներով՝ մեկ տարում տարբերությունը կկազմի գրեթե 1,6 միկրովայրկյան (միկրովայրկյանը վայրկյանի մեկ միլիոնավոր մասն է): Փորձի հեղինակների խոսքով՝ դա բացատրվում է նրանով, որ «ստորին ժամերը» դանդաղել են ձգողականության ուժի հետեւանքով: