Ֆինն գիտնականները ստեղծել են փակ տարածքում հազալու կամ փռշտալու հետեւանքով օդակաթիլային մասնիների տարածման 3D մոդելը: Մոդելի պարզաբանման մեջ նշված է, որ այդպիսի մասնիկները կարող են կրել տարբեր ախտածիններ, ներառյալ կորոնավիրուս, փոխանցում է RG-ն:

Գիտնականները իրավիճակ են մոդելավորել, երբ մարդը հազում է խանութի դարակաշարերի միջեւ: Հաշվարկների համաձայն՝ մանր մասնիկների ամպը տարածվում է տարածքում եւ կարող է օդի մեջ մնալ 6 րոպե տեւողությամբ: Չոր հազի ժամանակ արտադրվող մասնիկները, որը կորոնավիրուսով հիվանդության գլխավոր ախտանիշներից մեկն է, շատ փոքր են, 15 միկրոմետրից փոքր, ինչի հետեւանքով կարող են օդում երկար պահպանվել՝ ընկնելով շրջապատի մարդկանց շնչուղիներ:

Սրա հետ կապված գիտնականները խորհուրդ են տալիս խուսափել մարդկանց կուտակումների վայրերից, ինչպիսին են խանութները, հասարակական շենքերը, հանրային տրանսպորտը:

3D մոդելը ստեղծվել է Հելսինկիի Աալտո համալսարանի, Ֆիննական օդերեւութաբանական ինստիտուտի, Հելսինկիի VTT տեխնիկական հետազոտությունների կենտրոնի եւ Հելսինկիի համալսարանի գիտնականների համատեղ ջանքերով: Օդի մեջ մասնիկների տարածումը հաշվարկվել եւ մոդելավորվել է CSC՝ Finnish It Center for science սուպերհամակարգչով: