Կանադայում կորոնավիրուսի բռնկման հետեւանքով մահացածների թիվը կարող է հասնել 22 000-ի, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի առողջապահության ոլորտի պաշտոնյաներին:

Նրանք ուրվագծել են ընդհանուր առմամբ երկու ամենահավանական սցենար՝ ցույց տալով, որ կարող է զոհվել 11 000-22 000 մարդ: Դրական ախտորոշման ընդհանուր թիվը տատանվել է 934 000-ից մինչեւ 1.9 միլիոնի միջեւ: Ըստ պաշտոնյաների՝ ակնկալվում է, որ ապրիլի 16-ին կմահանա 500-700 մարդ: Առ այսօր մահացածների թիվը կազմում է 435 մարդ, իսկ գրանցված ընդհանուր դեպքերի թիվը՝ 18 447:

Իշխանության տեղական մարմինները կարգադրել են փակել երկրորդային ձեռնարկությունները նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար:

Մարտին Կանադան կորցրել է ռեկորդային թվով՝ 1 միլիոն աշխատատեղեր, իսկ գործազրկության մակարդակն աճել է մինչեւ 7.8 տոկոս, հաղորդում է Կանադայի Վիճակագրական վարչությունը՝ հավելելով, որ թվերը չեն արտացոլում իրական կորուստները: Ավելի քան 5 միլիոն կանադացի դիմել է գործազրկության դեպքում օգնության համար, ինչը վկայում է, որ գործազրկության իրական մակարդակը մոտենում է 25 տոկոսի: