Ապրիլի 9-ի դրւթյամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք, առողջացել է ևս 11 մարդ:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝զարկերակային գերճնշում, շագանակագեղձի ադենոմա։