«ՀՀ վարչապետի՝ քաղավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը պետք է առավել մանրամասնի՝ ինչ է նշանակում քաղավիացիայի ոլորտում կան հակապետական մոտեցումներ: Եթե կան նման մոտեցումներ, ով ուզում է լինի, պետք է քրեական գործ հարուցել ու պատասխանատվության ենթարկել»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության «Հայելու առաջ» հաղորդման եթերում ասել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Խմբագիր Բորիս Մուրազիի խոսքով՝ Հակոբ Ճաղարյանը հնարավորինս կոռեկտ է արտահայտվել. «Տաթևիկ Ռևազյանի և Հակոբ Ճաղարյանի միջև, կարծես, կոնֆլկտ կար, երբ Հակոբ Ճաղարյանն ուզում էր ազգային ավիացիան զարգացնել, իսկ Տաթևիկ Ռևազյանը Հայաստան բերեց էժան ավիատոմսերով ավիափողադրողների»,- նշել է Մուրազին:

Մանրամասները՝ տեսանյութում: