Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն քաղում ենք քաղաքային իշխանությունների ջանասիրաբար ու տքնաջան աշխատանքի առաջին պտուղները:

Փառահեղ լուծում. «Հայրենիք» կինոթատրոնի մոտ կառուցվելիք ինչ-որ անիմաստ էստակադայի փոխարեն գծվում է մի փառահեղ կլորակ: 2018 թվականից մինչ այսօր, դեռ երկար ժամանակ չանցած, ունենք մի զիլ, բարդագույն լուծումներով ներկված ու միանշանակ խցանումները զրոյացնող հրապարակոտ մի բան:

Հ.Գ. Առաջարկում եմ չհապաղել ու առաջիկայում նիստի օրակարգ մտցնել այս նոր սերնդի հրապարակը «Հեղափոխության Հրապարակ» անվանակոչելու նախագիծ»: