Լրագրող, արևելագետ Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Որ դժգոհում ենք կառավարությունից, ասում եք՝ ձվի մեջ մազ ենք ման գալիս։ Հիմա արդյոք ծաղր չէ 5000 դրամ հոսանքի և 10000 դրամ գազի ծախսի 50 տոկոսի վճարումը։ Այդ ի՞նչ հաշվարկով է սա որոշվել։ Ցանկացած տուն, որտեղ կա բաղնիք և խոհանոց, ձեր նշած գումարից ավել է կազմում ամսական վճարը։ Դեռ չեմ խոսում այն մասին, որ քաղաքներում ապրող մարդիկ պարտադիր նաև ջեռուցումն են գազով կամ հոսանքով կազմակերպում»։