Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արկադի Վարդանյանն արդարացվեց

Հենց նոր ուրախալի լուր ստացա՝ հայտնի հրապարակախոս, գործարար, նախկին քաղբանտարկյալ Արկադի Վարդանյանի վերաբերյալ կարճվել է դեռևս 2000թ․ նրա դեմ Ռոբերտ Քոչարյանի հրամանով սկսված քրեական գործն ու քաղաքական հետապնդումը, որի արդյունքում Վարդայանին թալանել ու բանտարկել են, իսկ հետո նաև արտաքսել են Հայաստանից «պետական հեղաշրջում պատրաստելու» մեղադրանքով։ Այսօր ԱԱԾ-ն պաշտոնապես փակել է այս խայտառակ գործը։ Արկադի Վարդանյանին չեն վերադարձնելու առողջությունը, ունեցվածքը, չեն փոխհատուցելու բարոյական ու ֆիզիկական տանջանքները։ Նրանից դեռևս չեն հանել Սերժ Սարգսյանի օրոք մոգոնած էլ ավելի անհեթեթ ու խայտառակ մեղադրանքները՝ այս անգամ «սպանության փորձ պատրաստելու» մեջ, որի համար նա բանտարկվել էր երկրորդ անգամ։ Սակայն այսօր արդարությունը հաղթեց գոնե այս փոքրիկ դրվագում։ Շնորհավորենք մեզ և, իհարկե, խիզախ այլախոհ, իսկական մտավորական, օրինական քաղաքացի Արկադի Վարդանյաին։ Նա մեզ բոլորիս մեկ անգամ ևս կարևոր դաս է տվել՝ երբեք չընկճվել, երբեք չզիջել անարդարությանը, երբեք չհանձնվել չարիքին»։