Թեհրանը հաղթել է ԱՄՆ-ի դեմ դատավարությունը և վերադարձրել է 1,6 միլիարդ իրանական արժույթով ակտիվների նկատմամբ վերահսկողությունը, որոնք նախկինում սառեցվել էին Լյուքսեմբուրգի բանկում՝ Միացյալ Նահանգների պահանջով։ Այս մասին հայտնել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբի նիստի ժամանակ, հայտնում է AFP-ն: Ռոուհանին հայտնել է, որ երկիրը կարողացել է հաղթել եվրոպական դատարանում` Վաշինգթոնի կողմից Թեհրանի ունեցվածքն արգելափակելու և բռնագրավելու փորձի դեպքում, որոնք ԱՄՆ-ը ցանկանում էր փոխանցել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հարազատներին։ 2012-ին Նյու Յորքի դատարանը որոշում էր կայացրել, համաձայն որի Իրանը պարտավորվում է վճարել 7 միլիարդ դոլար՝ 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի ընտանիքներին, քանի որ, ըստ ամերիկյան կողմի, Իրանն աջակցել է «Ալ-Քաիդա» խմբավորման զինյալներին: Թեհրանը հերքել է այդ մեղադրանքները և հրաժարվել գումար վճարել: