«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ միջին ճնշման գազատարի վրա անհետաձգելի աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 14-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 16.00-ն կդադարեցվի

Շիրակի մարզի Ախուրյան, Ազատան, Բենիամին, Այգաբաց, Արևիկ, Նոր Ախուրյան, Գուսանա, Շիրակավան, Լուսաղբյուր գյուղերի, ինչպես նաև Գյումրի քաղաքի «Օդանավական» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից։ Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: