Ապրիլի 14-ին, ժամը 09:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի թիվ 102 ռազմաբազայում հրդեհ է բռնկվել:

ԱԻՆ-ը հայտնում է, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 102 ռազմաբազայից երկու մարտական հաշվարկ: Հրդեհաշիջումն իրականացվել է համատեղ ուժերով:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:00-ին, մարվել՝ 10:05-ին:

Այրվել է Գյումրի քաղաքի Սևերսկու թաղամասում գտնվող 102 ռազմաբազայի N զորամասի ավտոկայանատեղիում կայանած «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան: