Ապրիլի 14-ին, ժամը 17:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Սաղմոսավանք վանական համալիրի մոտակայքում գտնվող Քասախի կիրճը քաղաքացի է ընկել:

Փրկարարները Վիոլետա Բ-ին (ծնված 1989թ.) դուրս են բերել կիրճից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, այնուհետև տեղափոխվել «Արմենիա» ՀԲԿ: