Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հացադուլիս անհույս օրերին չեմ լսել՝ անգամ միջնորդավորված, Վեհափառի սփոփիչ խոսքը

Կարևոր ենք համարում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը. ասել է Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Միշտ սկզբունքորեն այն կարծիքին եմ եղել, որ հոգևոր իշխանությունը չպետք է միջամտի քաղաքական գործընթացին՝ դիրքավորվելով իշխանության կամ նրա մրցակիցների ճամբարում։ Այսօր էլ կարծիքս չեմ փոխել։
Հայրապետի քայլից անկեղծորեն հիասթափված եմ, որովհետև նրա հայրական հորդորն ուղղված նույն Քոչարյանին չեմ լսել, երբ 2004, 2008թթ-ին ես ու ընկերներս խոշտանգվում էինք ավտորիտար իշխանության կողմից։ Բանտային հացադուլիս անհույս օրերին չեմ լսել՝ անգամ միջնորդավորված, Ամենայն Հայոց Կաթողիկոսի սփոփիչ խոսքը։
Եթե անգամ Վեհափառը մտահոգ էր Քոչարյանի ճակատագրով, հավուր պատշաճի կլիներ, որ նա հարցը քննարկեր քաղաքական իշխանության հետ՝ առանց հրապարակային հայտարարության։
Տեղի ունեցածի համար ցավում եմ․․․»։