Ֆրանսիայի հարավ-արևմուտքում ռազմական ուղղաթիռ է կործանվել: Այդ մասին հայտնում է Sud Ouest-ը:

Վթարի հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս չորսը վիրավորվել են:

Տուժածներից երկուսն այժմ ծանր վիճակում են:

Լրատվամիջոցները պարզաբանում են, որ դեպքը տեղի է ունեցել Բույ Դևանթ կոմունայում: Պաշտպանության նախարարությունը, ըստ հրապարակման, հաստատել է այս տեղեկատվությունը, սակայն մանրամասնող տվյալներ չի տրամադրել: