«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախօրեին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հայտարարություն էր տարածել` ի թիվս այլ մտահոգությունների, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հորդոր անելով, որին պատասխանեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը: Նա հիշեցրեց, որ կաշառքի օժանդակություն կատարելու մեջ մեղադրվող Սամվել Մայրապետյանին բուժման նպատակով Հայաստանից թույլատրվել էր դուրս գալ 2019-ի հունվարի 25-ին, որի համար համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել Առողջապահության նախարարության գլխավոր նյարդավիրաբույժ Ռուբեն Ֆանարջյանը և Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը՝ յուրաքանչյուրը վճարելով 15-ական մլն դրամ։ Սակայն Մայրապետյանը գնաց ու այլևս չվերադարձավ: Այսինքն` Կառավարությունը հիշեցրել էր վատ նախադեպը` հասկացնելով, որ չարժե անգամ մտածել Քոչարյանին ազատ արձակելու հեռանկարի մասին:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ճշտել Կաթողիկոսի դիրքորոշումը` ինչ է արվելու հաջորդիվ: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը որևէ կերպ չմեկնաբանեց: Հետաքրքրվեցինք` արդյոք փոշմանել է երաշխավորության համար, նա նշեց, թե այդ մասով այս պահին մեկնաբանություն անել չի ցանկանում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: