«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, ապրիլի 2-ին Երեւանի Մարգարյան փողոցում ծեծի էր ենթարկվել ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն Արման Աբրահամյանը։

Ըստ մամուլի հրապարակումների, Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը ձայնային ազդանշաններ տալով՝ նրան իջեցրել է մեքենայից, ապա վիճաբանել ՊՈԱԿ-ի տնօրենի հետ, վնասել նրա մեքենայի կողային հայելին և պատճառել վնասվածքներ, ու հեռացել։


«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Արման Աբրահամյանն այս դեպքից հետո դիմել է ոստիկանություն, որպեսզի իր անվտանգությունն ապահովեն եւ ոստիկանությունը նրան երկու աշխատակից է կցել:

Իսկ ինչ վերաբերվում է միջադեպին, ապա «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այն եղել է մեքենաները չզիջելու հարցի շուրջ եւ գործով կա ձերբակալված մեկ անձ: Նա, ըստ մեզ հասած լուրերի, ընդամենը միջադեպի ականատես է եղել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում