Մոսկվայում կորոնավիրուսից մահացության դեպքերի թիվն աճել է՝ 106-ից հասնելով 113-ի, գրում է «Ինտերֆաքս»-ը՝ մայրաքաղաքի օպերատիվ շտաբին հղումով:

«Մահացածները 36-ից 86 տարեկան հիվանդներ են: 36-ամյա հիվանդի մոտ եղել է հիվանդության ծանր ձևը, նա ուներ օջախային-ձուլվող վիրուսային բրոնխոպնևմոնիա՝ թոքերի ամբողջական ախտահարմամբ»,- ասվում է օպերատիվ շտաբի հայտարարության մեջ:

Ըստ առկա տեղեկությունների, հիվանդների մեծ մասն ունեցել է ուղեկցող հիվանդություններ:


Ռուսաստանում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 24 հազար մարդ, մահացել է մոտ 200 մարդ: