«Հրապարակ» թերթը գրում է. «Հետաքրքիր օրինաչափությամբ, ամեն ինչին վայրկյանների արագությամբ արձագանքող, բոլորին իրենց «տեղը ցույց տվող», աջուձախ հերքումներ տարածող իշխանություններն ու նրանց «սատելիտները» քար լռություն պահպանեցին նախորդ օրը հրապարակված մեր լուրի առնչությամբ։

Խոսքը կառավարական ամառանոցում և Նիկոլ Փաշինյանի տանը խոհարար աշխատած անձի՝ Խաչատուր Բարսեղյանի մասին է, որը վարակված է եղել կորոնավիրուսով։ Նա Մարմարիկ գյուղում տեղի ունեցած հարսանիքի ժամանակ, որին մասնակցել է մոտ 300 հոգի, եղել է միակ վարակակիրը, սակայն հայտնի չէ, թե որտեղից է վարակվել, մինչ այդ ինչ շրջանակների հետ է շփվել:

Մեր հարցմանն ի պատասխան, թե Խաչատուր Բարսեղյանի երկրորդ թեստի պատասխանը եկե՞լ է, մեր աղբյուրներն ասացին` այո, երեկ եկել է, եղել է բացասական, նա արդեն դուրս է գրվել:

Հիվանդանոցից ո՞ւր է գնացել. նա կարո՞ղ է շարունակել աշխատել։ «Հարցի հասցեատերը մենք չենք. հիվանդությունից հետո թուղթը նրան տրվել է ըստ բնակության վայրի»»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: